Տնտեսություն

Կառավարությունն ավելի քան 1 միլիարդ դրամ է հատկացնում 14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար

1 րոպեի ընթերցում

Կառավարությունն ավելի քան 1 միլիարդ դրամ է հատկացնում 14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար

Կառավարության հերթական նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 1 միլիարդ 59 միլիոն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նախագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Հիմնավորման համաձայն՝ ծրագրերը միտված են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը։ Դրանք ներառում են փողոցների, այգիների և խաղահրապարակների բարեկարգում, համայնքային շենքերի, մշակութային օբյեկտների և մանկապարտեզների կառուցում և նորոգում, ինչպես նաև ջրամատակարարման, կոյուղու, ոռոգման համակարգերի, գազաֆիկացման և գիշերային լուսավորության ապահովման աշխատանքներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում