Միացյալ Նահանգներ

Թրամփը կոչ է արել Նեթանյահուին սահմանափակվել Լիբանանին հասցվող կետային հարվածներով

1 րոպեի ընթերցում

Թրամփը կոչ է արել Նեթանյահուին սահմանափակվել Լիբանանին հասցվող կետային հարվածներով

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ է արել սահմանափակվել Լիբանանին հասցվող կետային հարվածներով։

«Ես Նեթանյահուին ասացի, որ նա պետք է գործի միայն կետային հարվածներ հասցնելով, չքանդի շենքերը։ Դա չափազանց սարսափելի է, և Իսրայելին վատ կերպով է ներկայացնում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Թրամփն Axios լրատվականին։

Չնայած Լիբանանի և Իսրայելի միջև հայտարարված հրադադարի ռեժիմին, իսրայելական ավիացիան ու հրետանին շարունակում են ամեն օր գրոհներ իրականացնել Լիբանանի հարավի վրա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում