Հայաստանի դպրոցներում վերջին զանգը 2026 թվականին կհնչի մայիսի 22–ին և 23–ին

4 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, վերջին զանգի միջոցառումներում մշակութային բաղադրիչի շեշտադրումը կարևորելով, շրջաբերական գրություններ է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, գրության մեջ ընդգծվում է, որ 2025-2026 ուսումնական տարվա ավարտին ևս հանրակրթական ուսումնական հաստատությունների համար կանցկացվի «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթ:

Ըստ մրցույթի անցկացման ուղեցույցի՝ միջոցառումները կարող են ներառել.

Ազգային և hամամարդկային մշակույթը շեշտող տարրեր

· ազգային և այլ պարերի կատարում

· հայկական և համաշխարհային երգերի կատարում (մարզերում՝ տվյալ տարածաշրջանը կամ համայնքը ներկայացնող երգեր, խաղիկներ և այլն):

Գրականություն

Հայ և համաշխարհային գրողների ստեղծագործությունների կատարում

Բեմականացումներ

Աշակերտները կարող են բեմադրել փոքրիկ պատմական կամ հումորային ներկայացում, որը կապ կունենա դպրոցական կյանքի և ազգային մշակութային ժառնագության հետ:

Վերջին զանգի մշակութային խաղեր և արարողություններ

Շրջանավարտները և առաջին դասարանցիները կարող են ունենալ երկխոսություն, փոխադարձ ուղերձներ, իրար փոխանցել խորհրդանշական իր, որը կարևոր նշանակություն ունի համայնքի ավանդույթների շարունակության համար:

Թեմաները կարող են ընտրվել նաև դպրոցների հայեցողությամբ և ընդգրկել մշակույթի այլ ոլորտներ:

Մրցույթին մասնակցությունը կամավորության սկզբունքով է. մասնակցության համար դպրոցը պետք է ներկայացնի հայտ մինչև 2026 թվականի մայիսի 29-ը ներառյալ՝ համապատասխան էլփոստի հասցեներին՝ ըստ մարզերի։

Հայտը ներառում է՝

· միջոցառման ծրագիրը (սցենար)

·  10 լուսանկար միջոցառումից

·  միջոցառման մինչև 10 րոպեանոց տեսագրություն (կարող են ներկայացվել սիրողական տեսագրություններ):

Ժյուրին մինչև 2026 թվականի հունիսի 5-ը ներառյալ ուսումնասիրում և գնահատում է ներկայացված հայտերը՝ հետևյալ չափանիշներով՝

· ծրագրի բովանդակություն,

· լեզվական բաղադրիչ,

· երաժշտական ​​ բաղադրիչ,

· միջոցառման ստեղծագործականություն և նորարարություն:

Յուրաքանչյուր մարզում հաղթող կճանաչվեն երկու դպրոցներ՝ հիմնական և միջնակարգ կամ ավագ: «Մշակութային վերջին զանգ» մրցութի արդյունքները կամփոփվեն հունիսին։

ԿԳՄՍ նախարարության շրջաբերականում նաև նշված է, որ Վերջին զանգի միջոցառումների կազմակերպման շրջանակում անհրաժեշտ է բացառել պարտադրված դրամահավաքը՝ այդ թվում նաև ծնողների նախաձեռնությամբ կազմակերպված։ Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին:

Հավելենք, որ պարտադրված դրամահավաքների դեպքում ծնողները կարող են զանգահարել ԿԳՄՍ նախարարության թեժ գծին՝ 010-599-699 /600/ հեռախոսահամարին:

Այս տարի հանրակրթական դպրոցների ավարտական դասարաններում վերջին զանգի միջոցառումները նախատեսված է անցկացնել մայիսի 22–ին՝ 5–օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, մայիսի 23–ին՝ 6–օրյա շաբաթվա դեպքում:

Հայերեն

ՄԻՊ ներկայացուցիչը Փարիզում մասնակցել է ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույցների անցկացմանը նվիրված միջազգային աշխատաժողովին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ

Թրամփի քաղաքականությունը բևեռացնում է աշխարհը, բայց նաև զերծ է պահում Երրորդ համաշխարհային պատերազմից. Լուկաշենկո

Պրոֆեսիոնալիզացիան՝ սոցիալական ոլորտի առաջընթացի ապահովման համար կարևոր պայման. սոցիալական աշխատողի օրվան ընդառաջ մեկնարկել է երկօրյա համաժողով

Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում ՌԴ պատվիրակությունը կգլխավորի Մեդինսկին

Արարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Երևանում մեկնարկել է «Silicon Mountains 2026» երկօրյա համաժողովը, որի շրջանակում կայացավ Expo-ի բացման արարողությունը

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը

Մոնթե Մելքոնյան փ.46/2 հասցեին հարակից ճանապարհահատվածում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում

Մեկնարկում է «Հայկական գինու շաբաթ» արշավը