Իրան

Պակիստանը ցամաքային միջանցքներ է բացել իրանական բեռների տարանցման համար՝ Հորմուզի նեղուցի շրջանցմամբ

1 րոպեի ընթերցում

Պակիստանը ցամաքային միջանցքներ է բացել իրանական բեռների տարանցման համար՝ Հորմուզի նեղուցի շրջանցմամբ

Պակիստանն Իրանին տրամադրել է վեց ցամաքային միջանցք, որոնք թույլ կտան բեռների տարանցիկ փոխադրումը՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը, հայտարարել է Պակիստանի առևտրի նախարարությունը։

«Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ Dawn պարբերականի տվյալներով՝ Իրանի համար նախատեսված ավելի քան 3000 կոնտեյներ ներկայում կուտակված է Կարաչիի նավահանգստում։ Դրանց դուրսբերումն արդեն սկսվել է։

Ընդ որում, Պակիստանի իշխանությունները որպես իրանական բեռների համար ապագա խոշոր տարանցիկ և լոգիստիկ կենտրոն նշել են Գվադարի նավահանգիստը, որը գտնվում է Արաբական ծովի ափին՝ Իրանի սահմանից 70 կմ հեռավորության վրա։

Իրանի դեմ փետրվարի 28-ին մեկնարկած ամերիկա-իսրայելական պատերազմի ընթացքում Հորմուզի նեղուցով նավարկությունը գրեթե ամբողջովին դադարել էր։ Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին, որն այնուհետև ԱՄՆ նախագահի կողմից երկարաձգվել է անորոշ ժամկետով։ Այս ընթացքում ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների ծովային շրջափակում։ 

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում