Կլիմայական մարտահրավերներ և լուծումներ. Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում

2 րոպեի ընթերցում

Փոքր կղզի զարգացող երկրների (SIDS) միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը, Պալաուի մշտական ներկայացուցչության (AOSIS-ի նախագահող), Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների բարձր ներկայացուցչի գրասենյակի, ՄԱԶԾ, ՄԱԿ շրջակա միջավայրի ծրագրի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ, կազմակերպել է կլոր սեղան քննարկում՝ «Դիմակայունություն, կենսաբազմազանություն և գործընկերություններ. SIDS-ը COP17-ի ճանապարհին» խորագրով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ներկայացուցչությունից։

Հայաստանի նախաձեռնությամբ՝ ապրիլի 25-ը Փոքր կղզի զարգացող երկրների (SIDS) միջազգային օր հռչակելու UNESCO գլխավոր համաժողովի կողմից ընդունված որոշումից հետո այս միջոցառումը օրվա առաջին նշանավորումն էր Նյու Յորքում։ 

Միջոցառումը համախմբել է փոքր կղզի զարգացող երկրների, գործընկեր երկրների, ՄԱԿ համակարգի կառույցների և այլ շահագրգիռ կողմերի՝ ընդգծելու փոքր կղզի զարգացող պետությունների առանձնահատուկ մարտահրավերներն ու ներդրումը, մասնավորապես՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի դեմ պայքարի և օվկիանոսի կայունության գործում։ Քննարկումները կենտրոնացած էին դիմակայունության ամրապնդման, ֆինանսավորման հասանելիության բարելավման, բնական լուծումների խթանման և գործընկերությունների զարգացման վրա՝ Kunming–Montreal Global Biodiversity Framework-ի իրականացման աջակցման նպատակով։

Մասնակիցները շեշտել են SIDS առաջնահերթությունների լիարժեք արտացոլման կարևորությունը՝ Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական փուլում, ներառյալ՝ կենսաբազմազանության ֆինանսավորման և իրականացման ուղղությամբ կոնկրետ, գործողությունների վրա հիմնված մոտեցումների միջոցով։ Կլոր սեղան սեղան քննարկմանը նաև ընդգծվեց գլոբալ համերաշխության և համակարգված ջանքերի շարունակական անհրաժեշտությունը՝ SIDS երկրների կառուցվածքային խոցելիությունների հաղթահարման համար, միաժամանակ ճանաչելով նրանց դերը կայուն և կլիմակայուն զարգացման ուղիների առաջմղման գործում։

Հայերեն العربية فارسی Русский

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը