Հայաստան

Հայաստանի սոցապնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքային միգրացիային վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի սոցապնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքային միգրացիային վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից։

Զրուցակիցները քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ աշխատանքային միգրացիայի և մարդկային ներուժի զարգացման վերաբերյալ:

Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Բուլղարիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ առկա փոխվստահությունն ու համագործակցության փորձը նպաստավոր հիմք են ստեղծում ոլորտային կապերի խորացման և նոր նախաձեռնությունների իրականացման համար։ Ներկայացնելով ոլորտային բարեփոխումները՝ նախարարը շեշտել է, որ ՀՀ աշխատաշուկան աստիճանաբար անցում է կատարում զարգացման մի նոր փուլ, որտեղ երկիրը աշխատուժ արտահանողից վերածվում է նաև աշխատուժ ընդունող պետության։ 

Արսեն Թորոսյանը նաև նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի կայուն աճ, ինչը նպաստում է զբաղվածության մակարդակի բարձրացմանը, սոցիալ-տնտեսական ակտիվության խթանմանը և միաժամանակ նոր հնարավորություններ է ստեղծում օտարերկրյա մասնագետների ներգրավման համար։ 

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել գործնական քայլեր՝ քննարկված ուղղություններով առաջընթաց ապահովելու համար։

Կարդացեք հոդվածը` Englishفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում