Իրան

Իրանի ԱԳ նախարարը ՌԴ նախագահի հետ հանդիպմանը շեշտել է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳ նախարարը ՌԴ նախագահի հետ հանդիպմանը շեշտել է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ ընդգծելով, որ Ռուսաստանը կշարունակի ջանքերը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը։

Բանակցությունների բաց հատվածում Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի Մերձավոր Արևելքում խաղաղությունը հնարավորինս արագ հաստատվի։

Իր հերթին Արաղչին նշել է, որ Իրանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները ամենաբարձր մակարդակի ռազմավարական գործընկերության վրա են։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում