Իրան

Մերցը կարծում է, որ ԱՄՆ-ն անարդյունավետ բանակցություններ է վարում Իրանի հետ

2 րոպեի ընթերցում

Մերցը կարծում է, որ ԱՄՆ-ն անարդյունավետ բանակցություններ է վարում Իրանի հետ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ իր կարծիքով՝ ԱՄՆ-ի ներկայիս բանակցային մարտավարությունը հաջողություններ չի բերում Իրանի հետ շփումների ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է DPA գործակալությունը։

«Իրանցիներն ակնհայտորեն ավելի ուժեղ են, քան սպասվում էր, իսկ ամերիկացիներն ակնհայտորեն չունեն իրապես համոզիչ ռազմավարություն բանակցություններ վարելիս», - ասել է Մերցը Մարսբերգի դպրոց այցելության ժամանակ։

Մերցի խոսքով՝ Իրանը դրա հետ մեկտեղ «շատ հմտորեն է վարում բանակցությունները կամ շատ հմտորեն չի վարում դրանք»։

«Մի ամբողջ ազգ նվաստացվում է Իրանի ղեկավարության կողմից», - նշել է կանցլերը։

Ավելի վաղ սպասվում էր, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պակիստան կատարած այցի ընթացքում կարող է խորհրդակցություններ անցկացնել ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է նրանց ուղևորությունը Պակիստան։ ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Իրանի հետ հետագա շփումները միանգամայն կարելի է իրականացնել հեռախոսով։

Սանկտ Պետերբուրգ ժամանելուց հետո Արաղչին հայտարարել է, որ Վաշինգտոնի մոտեցումը հանգեցրել է Իսլամաբադում բանակցությունների առաջին փուլի ձախողման, թեև ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցություններում նաև առաջընթաց է գրանցվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում