Հյուսիսային Կորեայում թանգարան է բացվել ռուս-ուկրաինական պատերազմում զոհված հյուսիսկորեացիների հիշատակին

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեայում բացվել է հիշատակի թանգարան՝ նվիրված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից կռվելիս զոհված կորեացի զինվորների հիշատակին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։

2025 թվականի ապրիլին Հյուսիսային Կորեան և Ռուսաստանը հայտարարել էին, որ իրենց զինվորները միասին են պայքարել՝ Ռուսաստանի Կուրսկի սահմանային շրջան Ուկրաինայի ներխուժումը հետ մղելու համար։ Երկու երկրները չեն բացահայտել, թե որքան հյուսիսկորեացի զինվոր է տեղակայվել, սակայն Հարավային Կորեայի հետախուզական ծառայությունը անցյալ տարի գնահատել է, որ Հյուսիսային Կորեան ուղարկել է մոտ 15,000 զինվոր, որոնցից 2000-ը զոհվել են։

Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը հայտնել է, որ թանգարանի բացման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 26-ին Փհենյանում։ Արարողությանը մասնակցել են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։

Արարողության ժամանակ իր ելույթում Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ զոհված հյուսիսկորեացի զինվորները կմնան որպես «կորեացի ժողովրդի հերոսության խորհրդանիշ»։ Նա գովասանքի խոսքեր է ասել հյուսիսկորեական և ռուսական զինված ուժերին՝ ռուս-ուկրաինական ճակատում ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան «հեգեմոնական դավադրությունը և ռազմական արկածախնդրությունը» խափանելու համար։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կիմին ուղղված նամակում, որը Վոլոդինը կարդացել էր արարողության ժամանակ, ասել է, որ թանգարանը «անկասկած կդառնա երկու երկրների միջև բարեկամության և համերաշխության հստակ խորհրդանիշ»։

Բելոուսովի հետ առանձին հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ընը ասել է, որ Հյուսիսային Կորեան լիովին կաջակցի Ռուսաստանի քաղաքականությանը՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը և անվտանգային շահերը։

Ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Բելոուսովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ստորագրել երկու երկրների միջև ռազմական համագործակցության ծրագիրը 2027-2031 թվականների համար։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն