Սպորտ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմը լավագույնն է Եվրոպայում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմը լավագույնն է Եվրոպայում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթողն է:

Կանանց ընտրանին թիմային հաշվարկում երրորդն է:

Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր էին դարձել Վարազդատ Լալայանը, Էմմա Պողոսյանը ու Գարիկ Կարապետյանը, արծաթե մեդալակիրներ էին դարձել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանն ու Արա Աղանյանը: Բրոնզե մեդալ է նվաճել Մարտին Պողոսյանը: Աննա Ամրոյանն էլ ոսկե մեդալակիր էր դարձել հրում վարժությունում, իսկ Լիանա Գյուրջյանը` արծաթե:

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում