Սպորտ

Ըմբիշ Արսեն Հարությունյանը պարտվեց ԵԱ-ի կիսաեզրափակչում. նա կպայքարի բրոնզի համար

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Արսեն Հարությունյանը պարտվեց ԵԱ-ի կիսաեզրափակչում. նա կպայքարի բրոնզի համար

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը պարտվեց Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Արսեն Հարությունյանը մրցեց Միջազգային դրոշի ներքո հանդես եկող Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Զավուր Ուգուևի հետ ու զիջեց 4:3 հաշվով:

Հարությունյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում