Հայաստան

Վարչապետը Քաղաքացու օրվա առիթով Մարալիկում հանդես է եկել բանախոսությամբ

2 րոպեի ընթերցում

Վարչապետը Քաղաքացու օրվա առիթով Մարալիկում հանդես է եկել բանախոսությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով այցելել է Շիրակի մարզի Մարալիկ քաղաք, որտեղ հանդես է եկել «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» խորագրով բանախոսությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետն անդրադարձել է գաղափարախոսության սկզբունքներին, քաղաքացի-պետություն հարաբերություններին:

Նիկոլ Փաշինյանը խոսել է Կառավարության կողմից տնտեսության, կրթության և այլ ոլորտներում վերջին տարիներին իրականացված ծրագրերի մասին, անդրադարձել ենթակառուցվածքների զարգացմանը, դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների կառուցման ծրագրերին:

Խոսելով կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների և առաջիկա ծրագրերի մասին՝ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ կրթությունը Հայաստանի զարգացման գլխավոր ռազմավարական ուղղություններից է:

Վարչապետը պատասխանել է նաև ներկաների հարցերին:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Մարալիկի, այնուհետև Արթիկի կենտրոնական հրապարակներում Քաղաքացու օրվա առիթով բացված տաղավարներով, որտեղ ցուցադրվել են կրթական մի շարք հաստատությունների, ընկերությունների ձեռագործ աշխատանքները, համայնքին բնորոշ սննդատեսակները, ներկայացվել են նաև գորգագործության, պարարվեստի վարպետաց դասեր և այլ կրթական ծրագրեր:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում