ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հետևել է ուսուցիչների կամավոր ատեստավորման լրացուցիչ փուլին

2 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետևել  է ուսուցիչների կամավոր ատեստավորման լրացուցիչ փուլին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ նշելով, որ նախարարի տեղակալը  շրջել է քննասենյակում, հաջողություն  մաղթել բոլոր մասնակիցներին։

Կամավոր ատեստավորման լրացուցիչ փուլի կազմակերպման նպատակով ձևավորվել է 13 քննական կենտրոն՝ 2-ը Երևանում, 11-ը մարզերում։

Գերատեսչությունից նշել են, որ ապրիլի 25-ին անցկացված լրացուցիչ փուլին հնարավորություն են ունեցել մասնակցելու  նախորդ երկու տարիներին կամավոր ատեստավորման գործընթացին երկու անգամ մասնակցելու արդյունքում նվազագույն դրական միավորներ չարձանագրած մոտ 200 մանկավարժներ, որոնք, համաձայն ՀՀ Կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի 596-Ն որոշմամբ հաստատված կարգի, վերաատեստավորման արդյունքում չեն ապահովել սահմանված նվազագույն ցուցանիշները։

Լրացուցիչ փուլը  ուսուցիչների մասնագիտական ներուժի զարգացումն ու իրացումը, ինչպես նաև համակարգում փորձառու մասնագետների ներգրավվածության շարունակականությունն ապահովելու հավելյալ հնարավորություն է։

Նախարարությունից հայտնում են, որ առաջիկայում կմեկնարկի ուսուցիչների կամավոր ատեստավորման հերթական փուլի հայտերի ընդունումը, որին կարող են մասնակցել  հանրակրթական դպրոցներում դասավանդող բոլոր ուսուցիչները, ինչպես նաև  բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, սակայն տվյալ պահին ուսուցիչ չաշխատող անձինք, որոնք «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխան կարող են համալրել ուսուցչի թափուր տեղը։

Հայերեն

ՄԻՊ ներկայացուցիչը Փարիզում մասնակցել է ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույցների անցկացմանը նվիրված միջազգային աշխատաժողովին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ

Թրամփի քաղաքականությունը բևեռացնում է աշխարհը, բայց նաև զերծ է պահում Երրորդ համաշխարհային պատերազմից. Լուկաշենկո

Պրոֆեսիոնալիզացիան՝ սոցիալական ոլորտի առաջընթացի ապահովման համար կարևոր պայման. սոցիալական աշխատողի օրվան ընդառաջ մեկնարկել է երկօրյա համաժողով

Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում ՌԴ պատվիրակությունը կգլխավորի Մեդինսկին

Արարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Երևանում մեկնարկել է «Silicon Mountains 2026» երկօրյա համաժողովը, որի շրջանակում կայացավ Expo-ի բացման արարողությունը

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը

Մոնթե Մելքոնյան փ.46/2 հասցեին հարակից ճանապարհահատվածում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում

Մեկնարկում է «Հայկական գինու շաբաթ» արշավը