Քաղաքականություն

Մշակութային և պատմական հուշարձանների դեմ ցանկացած գործողություն անընդունելի է. Զախարովա

1 րոպեի ընթերցում

Մշակութային և պատմական հուշարձանների դեմ ցանկացած գործողություն անընդունելի է. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը դատապարտում է Ղարաբաղում հայկական եկեղեցիների ոչնչացումը՝ ընդգծելով, որ մշակութային և պատմական հուշարձանների դեմ ցանկացած գործողություն անընդունելի է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողի հարցին՝ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը «բոլորից լավ» գիտի, թե ինչ է նշանակում մշակութային ժառանգության ոչնչացումը։ Նրա խոսքով՝ այս հարցում Մոսկվան չի կիրառում երկակի չափանիշներ։

«Մենք կրկնակի չափանիշներ չունենք. դա չի կարելի անել ոչ մի տեղ։ Եվ միշտ (նույնիսկ եթե կան տարբեր նրբություններ՝ տնտեսական, լոգիստիկ, քաղաքական) հնարավոր է բանակցել և գտնել ընդհանուր եզրեր»,- ասել է նա։

Նա հիշեցրել է նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ համաձայնագրերը, որոնք, ըստ նրա, նախատեսում են մարդասիրական հաշտեցման գործընթաց, ներառյալ կալանավորված անձանց և փախստականների վերադարձը։

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է աջակցել նման հարցերի լուծմանը, եթե համապատասխան դիմում ստանա կողմերից։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում