Բազմաթիվ տարեցների և երեխաների տաքուկ «Օրրան»-ը 26 տարեկան է. համերգ, որը միավորել էր սերունդներին

2 րոպեի ընթերցում

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի բեմն ապրիլի 22-ին վերածվել էր սերունդների երկխոսության և համերաշխության հարթակի: «Օրրան»-ի մանկական եւ տարեցների երգչախմբերը հանդես եկան համատեղ համերգով՝ ներկայացնելով էստրադային և ազգային ստեղծագործություններ՝ հայերեն, անգլերեն և ֆրանսերեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Երիտասարդ ձայներ, իմաստուն սրտեր» խորագրով համերգը նաեւ իրականություն դարձրեց «Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի կողմից կազմակերպության 25-ամյակի միջոցառման ժամանակ տարեցների երգչախմբի 87-ամյա անդամ Աիդա տատիկին տրված խոստումը՝ վերաբացել երգչախումբը։

Արմինե Հովհաննիսյանը հավատացած է՝ նման նախաձեռնություններով տարեց շահառուներին ուրախություն են պարգևում, վերարժևորում նրանց կյանքն ու լցնում նոր իմաստով, տարեցներն էլ ի պատասխան իրենց են ուրախացնում, հուզում ու ջերմացնում։ 

Տարեցների երգչախումբը հիմնադրվել է 2012 թվականին, սակայն կորոնովիրուսի համավարակի պատճառով 2020 թվականին այն դադարեցրել էր գործունեությունը, ապա կրկին վերսկսել՝ հավատարիմ «Օրրան»-ի հիմնադրի խոստմանը: Խմբի անդամները 69-87 տարեկան են:

«Օրրան»-ի մանկական երգչախմբի ղեկավար Լուսինե Հակոբյանի և տարեցների երգչախմբի ղեկավար Սիլվա Կարապետյանի համատեղ ջանքերի շնորհիվ՝ «Օրրան»-ի 26-ամյակի երեկոն դարձավ յուրահատուկ երաժշտական կամուրջ՝ կապելով սերունդների տաղանդը, փորձառությունն ու երազանքները։

Միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց «Օրրան»-ի առաքելությունը՝ ստեղծել արժանապատիվ, հոգատար և աջակցող միջավայր կարիքի մեջ հայտնված երեխաների և տարեցների համար։

Հայերեն

Զոլաքարում խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվում

Երևանում կանցկացվի «Երևան Մարաթոն» վազքի միջազգային մրցույթը․ հոկտեմբերի 17-18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Կիևը հայտարարել է Մասկի ընկերության կողմից Starlink-ի աշխատանքի սահմանափակումների մասին

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջանավարտ Արփի Սինանյանը հաղթել է միջազգային վոկալ մրցույթում

Հայաստանն անտառապատման կարիք ունեցող մի շարք մարզեր ունի. Վահե Մացակյան

Կոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 9000-ը

Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածք

Զբոսաշրջությունից մինչև մշակույթ. Դիլիջանի զարգացման նոր հեռանկարները քննարկվեցին TRF 2026-ում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները շարունակում են փոխադարձ հարվածները

Հրանտ Դինքի հիշատակին նվիրված անտառում տնկվել է 53 հազար ծառ. տարածքը 2027 թվականին կհանձնվի Ֆիոլետովո համայնքին