Սպորտ

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 24-ին պայքարի մեջ կմտնեն 57 կգ, 65 կգ,  70 կգ, 79 կգ,  97 կգ քաշային ըմբիշները:

57 կգ քաշային Մանվել Խնձրցյանի առաջին մրցակիցը որակավորման փուլում Գերմանիայից Հորսթ Լեհրն է:

65 կգ քաշային Վազգեն Թևանյանի առաջին մրցակիցը որակավորման փուլում Ֆրանսիան ներկայացնող Խամզատ Արսամերզուևն է:

70 կգ քաշում Դավիթ Մարգարյանն առաջինը կմրցի Ուկրաինան ներկայացնող  Օլեկսեյ Բորուտայի հետ:  

79 կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանի առաջին մրցակիցը Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող, Ռուսաստանի ներկայացուցիչ Ախմետ Ուսմանովն է: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում