Սպորտ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 24-ին Հայաստանն ունի երեք մասնակից

1 րոպեի ընթերցում

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 24-ին Հայաստանն ունի երեք մասնակից

Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում:

Ինչպես Բաթումից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 24-ին մրցահարթակ դուրս կգա Հայաստանի երեք ներկայացուցիչ: 

Ժամը 16:00-ին 94 կգ քաշային կարգում հանդես կգա Արա Աղանյանը: Իսկ 19:00-ին մրցահարթակ դուրս կգան 86 կգ քաշային Լիանա Գյուրջյանն ու Էմմա Պողոսյանը:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ էին դարձել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանն ու Գոռ Սահակյանը: Բրոնզե մեդալ է  նվաճել Մարտին Պողոսյանը:

Աննա Ամրոյանն էլ ոսկե մեդալակիր էր դարձել հրում վարժությունում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում