Մերձավոր Արևելք

Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի ևս 3 շաբաթով

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի ևս 3 շաբաթով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Լիբանանը համաձայնել են ևս երեք շաբաթով երկարաձգել Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև հրադադարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում Իսրայելի և Լիբանանի դեսպանների հետ հանդիպումից հետո։

Թրամփը տեղեկացրել է, որ ամերիկյան կողմից հանդիպմանը մասնակցել են ինքը, ԱՄՆ փոխնախագահը և պետքարտուղարը։

«Հանդիպումը լավ անցավ։ Միացյալ Նահանգները կաշխատի Լիբանանի հետ՝ օգնելու նրան պաշտպանվել «Հեզբոլլահ»-ից։ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի երեք շաբաթով», - գրել է նա։

Թրամփը հավելել է, որ ակնկալում է մոտ ապագայում հյուրընկալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին։

«Մեծ պատիվ էր մասնակցել այս պատմական հանդիպմանը», - հավելել է նա։

Կողմերի միջև հաստատված 10-օրյա հրադադարի ժամկետը կլրանա ապրիլի 27-ին։ Չնայած հաստատված հրադադարին, կողմերը շարունակել են փոխադարձ հարվածները։

Ապրիլի 14-ին Իսրայելի և Լիբանանի դեսպանների հետ հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այս հանդիպումները կարևոր քայլ են համարվում երկու հարևան երկրների համար, որոնք պաշտոնապես պատերազմի վիճակում են 1948 թվականից ի վեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում