Մշակույթ

Բրյուսելում կբեմադրվի հայ հեղինակ Քարոլին Սաֆարյանի «Մոռացվածների վալսը» ներկայացումը

1 րոպեի ընթերցում

Բրյուսելում կբեմադրվի հայ հեղինակ Քարոլին Սաֆարյանի «Մոռացվածների վալսը» ներկայացումը

Բրյուսելի La Tricoterie մշակութային կենտրոնում ապրիլի 23-26-ը կցուցադրվի Քարոլին Սաֆարյանի «Մոռացվածների վալսը» (La Valse des Oubliés) ներկայացումը։

Բեմադրության կենտրոնում Անուշ Ավետյանի պատմությունն է, որն իր մաշկի վրա զգում է պատերազմի ամբողջ ցավն ու տառապանքը։ Նրա կերպարի միջոցով հեղինակը ներկայացնում է բռնությունների ողջ շղթան, որոնց առնչվում են բազմաթիվ մարդիկ պատերազմների և հակամարտության ժամանակ։  

Ներկայացումն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանությանը՝ բարձրացնելով հարցը, թե ինչպես է կարողանում աշխարհը լուռ հանդուրժել մարդկանց ճակատագրերի խեղաթյուրումն ու  կյանքերի կորուստը։   

Բեմադրության շրջանակում նախատեսված են նաև բեմական քննարկումներ և լրացուցիչ միջոցառումներ, որոնք նվիրված կլինեն հասարակության մեջ բռնության թեմային։

Ներկայացումը կցուցադրվի նաև Փարիզում, մայիսի 16-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում