Եվրոպա

Tesla-ն 1000 նոր աշխատատեղ կստեղծի Գերմանիայի իր գիգագործարանում

1 րոպեի ընթերցում

Tesla-ն 1000 նոր աշխատատեղ կստեղծի Գերմանիայի իր գիգագործարանում

Էլեկտրոնային մեքենաների արտադրությամբ զբաղվող Tesla ընկերությունն իր գերմանական գիգագործարանում մինչև հունիսի վերջ կստեղծի 1000 նոր աշխատատեղ՝ երրորդ եռամսյակից սկսած շաբաթական արտադրությունը մոտ 20%-ով ավելացնելու նպատակով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին ապրիլի 23-ին հայտարարել է ընկերության խոսնակը։

Նա տեղեկացրել է, որ նման որոշում է կայացվել՝ արձագանքելով Model Y մոդելի ավտոմեքենաների նկատմամբ պահանջարկի կտրուկ աճին։ Գրյունհայդեում գտնվող գործարանի համար աշխատակիցների ընդունումը նախատեսվում է սկսել մայիսին։

Գրյունհայդեի գործարանը, որտեղ աշխատում է մոտ 11,500 աշխատակից, Tesla-ի միակ գիգագործարանն է Եվրոպայում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում