Ուրախ եմ, որ դա տեղի է ունենում. Փաշինյանը՝ իր և Աննա Հակոբյանի վերամիավորման մասին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին՝ արդյոք վերամիավորվե՞լ են ինքն ու Աննա Հակոբյանը, որն ավելի վաղ հայտարարել էր իր և Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնության ավարտի մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը թեմային անդրադարձել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե վերամիավորվել են արդյոք, և, եթե այո, ի՞նչն է նպաստել դրան։

«Երբ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ ես հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը, բայց չհայտարարեցի, որ հաշտ եմ այդ որոշման հետ։ Եվ ես, բնականաբար, այդ տրամաբանությամբ նաև ջանքեր եմ գործադրել, որպեսզի Ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա, և ուրախ եմ, որ դա տեղի է ունենում, և ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի»,- ասել է Փաշինյանը։

2026 թվականի փետրվարի 27-ին Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է, իսկ ինքը լքում է կառավարական առանձնատունը։ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել էր, որ հարգանքով է վերաբերվում Աննա Հակոբյանի որոշմանը։  Ապրիլի 19-ին, սակայն, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գյումրի, նրան այցի ընթացքում ուղեկցում էր Աննա Հակոբյանը, ինչը տարբեր քննարկումների և խոսակցությունների առիթ էր տվել։

Հայերեն English Español Türkçe

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին