Սպորտ

Ծանրամարտի ԵԱ-ում Հայաստանն ապրիլի 23-ին ունի 3 մասնակից

1 րոպեի ընթերցում

Ծանրամարտի ԵԱ-ում Հայաստանն ապրիլի 23-ին ունի 3 մասնակից

Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 23-ին Հայաստանն ունի երեք մասնակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ժամը 16:00-ին տղամարդկանց 88 կգ քաշային կարգում պայքարի մեջ կմտնի Ռաֆիկ Հարությունյանը:

Ժամը 19:00-ին կանանց 77 կգ քաշային կարգում հանդես կգան Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանը:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ էին դարձել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանն ու Գոռ Սահակյանը: Բրոնզ է նվաճել Մարտին Պողոսյանը:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում