Ռուսաստան

Չինաստանի պաշտպանության նախարարը կայցելի Ռուսաստան և Ղրղզստան

1 րոպեի ընթերցում

Չինաստանի պաշտպանության նախարարը կայցելի Ռուսաստան և Ղրղզստան

Չինաստանի պաշտպանության նախարար Դոն Ջունն ապրիլի 23-28-ը պաշտոնական այցերով կլինի Ռուսաստանում և Ղրղզստանում։ Ղրղզստանի մայրաքաղաքում նա մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պաշտպանության նախարարների հանդիպմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Չինաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

«Չինաստանի պաշտպանության նախարար Դոն Ջունը ապրիլի 23-28-ը կայցելի Ռուսաստան և Ղրղզստան՝ ընդունող երկրների հրավերով, և կմասնակցի ՇՀԿ պաշտպանության նախարարների հանդիպմանը Բիշքեկում», - ասվում է հայտարարության մեջ։

Չինաստանի պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա ՇՀԿ պատվիրակությունների ղեկավարների հետ՝ միջազգային և տարածաշրջանային իրավիճակի, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարների վերաբերյալ կարծիքներ փոխանակելու նպատակով։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում