Իրան

Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ հրադադարի ռեժիմի պահպանման պայմանը

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ հրադադարի ռեժիմի պահպանման պայմանը

ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը կպահպանվի, եթե  հրադադար լինի Իսրայելի և Լիբանանի միջև։ Դա այն պայմաններից մեկն է, որոնք առաջադրվել են Իսլամական Հանրապետության կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին։

«Պայմաններից մեկը, որոնք մենք առաջադրել ենք,  այն է, որ հրադադարի ռեժիմը պետք է տարածվի ամբողջ տարածաշրջանի,  ներառյալ՝ Լիբանանի վրա», - մեջբերել է նրա խոսքը SNN հեռուստաալիքը։

Իրավանին նաև հայտարարել է, որ Իրանը պատրաստ է կարգավորել  Միացյալ Նահանգների հետ հակամարտությունն ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական ուղիով։

«Եթե նրանք ցանկանան նստել բանակցությունների սեղանի շուրջ, մենք պատրաստ կլինենք, բայց եթե նրանք ընտրեն պատերազմի ուղին, ապա Իրանը պատրաստ է նաև դրան», - ասել է դիվանագետը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում