Քաղաքականություն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ընդգծել է TRIPP նախագծի դերը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ընդգծել է TRIPP նախագծի դերը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է German Marshall Fund-ի (GMF) կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը, որին մասնակցել են ակադեմիական շրջանակի, քաղաքացիական հասարակության, վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։

Նշվում է, որ դեսպան Մկրտչյանն իր խոսքում անդրադարձել է ՀՀ-ԱՄՆ համագործակցության օրակարգին՝ ներկայացնելով արդեն ստորագրված հուշագրերը և դրանց շրջանակում իրականացվող նախաձեռնությունները։

«Ընդգծվել է TRIPP ծրագրի դերը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում, ներկայացվել մանրամասներ՝ արհեստական բանականության, կիսահաղորդիչների, էներգետիկ անվտանգության ապահովման ոլորտներում համագործակցության ուղղություններով»,-ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։

Հանդիպմանն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության գործընթացին վերաբերող հարցերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում