«Հայփոստ»-ը շրջանառության մեջ է դրել մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային
1 րոպեի ընթերցում

«Հայփոստ»-ը ապրիլի 22-ին շրջանառության մեջ է դրել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային:
«800 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է դրվագ «Բարև, ես եմ» հայկական գեղարվեստական ֆիլմից (ռեժիսոր՝ Ֆրունզե Դովլաթյան), որը նկարահանվել է 1965 թվականին: Նամականիշի վրա նաև պատկերված է «ԲԱՐԵՎ, ԵՍ ԵՄ» գրառումը՝ հայերեն և անգլերեն»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է «Հայփոստ»-ի տարածած հաղորդագրության մեջ։
Գեղաթերթիկի վրա նաև պատկերված է «ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ» գրառումը՝ հայերեն և անգլերեն:
Թողարկման օրը` 22 ապրիլի 2026թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի
Տպարանը` bpost Philately & Stamps Printing, Բելգիա
Նամականիշի չափսերը` 40,0 x 40,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 60,0 մմ
Տպաքանակը՝ 10 000 հ.