Հայաստան

Կապանի օդանավակայանին միջազգային կարգավիճակ տալու գործընթացն արդեն մեկնարկել է. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Կապանի օդանավակայանին միջազգային կարգավիճակ տալու գործընթացն արդեն մեկնարկել է. Փաշինյան

Կապանի «Սյունիք» օդանավակայանը նաև միջազգային թռիչքներ իրականացնելու բավականին մեծ պոտենցիալ ունի։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։

«Մենք Կապանի «Սյունիք» օդանավակայանին պետք է տանք միջազգային օդանավակայանի կարգավիճակ, և այդ գործընթացն արդեն իսկ սկսվել է։

Իհարկե, «Սյունիք» օդանավակայանը հիմա էլ կարողանում է որոշակի չափի օդանավեր ընդունել, և, եթե անհրաժեշտություն լինի, թռիչքուղու  կարողությունների որոշակի մեծացման ուղղությամբ աշխատանքներ կիրականցվեն, որպեսզի ավելի մեծ օդանավեր ընդունելու հնարավորություն լինի։

Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ «Սյունիք» օդանավակայանը նաև միջազգային թռիչքները իրականացնելու բավականին մեծ պոտենցիալ ունի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կապանի «Սյունիք» օդանավակայանից այս պահին թռիչքներ են իրականացվում դեպի Երևան և հակառակ ուղղությամբ։ Չվերթը սպասարկում է «ՆովԷյր» ավիաընկերությունը՝ L-410 տիպի քաղաքացիական փոքր օդանավով։ Հայաստանում այս պահին գործում է միջազգային կարգավիճակ ունեցող երկու օդանավակայան՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում