Իրան

Թեհրանը հայտարարել է, որ բանակցություններին պատրաստ կլինի ծովային շրջափակման չեղարկումից հետո

1 րոպեի ընթերցում

Թեհրանը հայտարարել է, որ բանակցություններին պատրաստ կլինի ծովային շրջափակման չեղարկումից հետո

Թեհրանի և Վաշինգտոնի բանակցություններն Իսլամաբադում կկայանան, երբ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը վերացվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին, որի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը։

«Հենց Վաշինգտոնը դադարեցնի ծովային շրջափակումը, ես կարծում եմ՝ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Իսլամաբադում», - ՄԱԿ-ում լրագրողներին ասել է Իրավանին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ հրադադարը երկարաձգելու մասին՝ նշելով, սակայն, որ իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը կշարունակվի։ Թրամփի խոսքով՝ առանց շրջափակման Թեհրանի հետ գործարք երբեք չի լինի։

ԱՄՆ վարչակազմը հաստատել է, որ առայժմ չի պլանավորում պատվիրակություն ուղարկել Պակիստան Իրանի հետ բանակցությունների համար, ԱՄՆ-ն սպասելու է համաձայնեցված իրանական առաջարկին։

Ավելի վաղ իրանական Tasnim գործակալությունը հաղորդել է, որ երկրի իշխանություններն այս փուլում իմաստ չեն տեսնում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար՝ ամերիկյան կողմի չափազանց մեծ պահանջների պատճառով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում