Ծանրամարտի ԵԱ-ում ապրիլի 22-ին Հայաստանն ունի մեկ մասնակից
1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելությները Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային հերթական օրը` ապրիլի 22-ին, Հայաստանն ունի մեկ մասնակից: Տղամարդկանց 79 կգ քաշային կարգում հանդես կգա Մարտին Պողոսյանը: Նա առաջին անգամն է մասնակցում մեծահասակների մրցաշարին:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ էին դարձել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանն ու Գոռ Սահակյանը: