Իրան

Իրանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Իրանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու վերաբերյալ

Իրանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ Պակիստանում կայանալիք բանակցություններին մասնակցելու վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իրանի պետական ​​հեռարձակող IRIB-ին, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։

Նա որպես պատճառներ նշել է հակասական ուղերձները՝ անընդունելի համարելով ամերիկյան կողմի գործողությունները, այդ թվում՝ իրանական նավերի դեմ ուղղված։ 

«Հենց բանակցությունները միտված լինեն արդյունքների, Իրանը կորոշի՝ մասնակցելու է, թե ոչ», - հավելել է Բաղային։

 

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում