ԵՄ-ն մտադիր է զգուշացնել իր անդամ-երկրներին վաղաժամ չփակել ատոմակայանները

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն պատրաստվում է զգուշացնել իր անդամ երկրներին վաղաժամ չփակել ատոմակայանները, քանի որ Եվրոպան ավելացնում է էլեկտրաէներգիայի մատակարարումն՝ Իրանի դեմ պատերազմի հետևանքները հաղթահարելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եվրոպայում էներգետիկ ճգնաժամը լուծելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկների նախագծում, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ:

Ըստ գործակալության՝ Եվրոպական հանձնաժողովն ապրիլի 22-ին կհրապարակի էներգակիրների գների աճը փոխհատուցելու միջոցառումների փաթեթ։

Reuters-ի տրամադրության տակ հայտնված նախագծով կառավարությունների համար տարբեր միջոցառումներ են սահմանվում՝ «հրատապ օգնություն» տրամադրելու համար։

Ըստ փաստաթղթի՝ երկրները պետք է փորձեն ժամանակից շուտ շահագործումից չհանել էլեկտրաէներգիայի արտադրության ակտիվները, ինչպիսիք են գործող միջուկային կայանները, որոնք «կարող են շարունակել մատակարարել հուսալի, մատչելի և քիչ արտանետումներով էլեկտրականություն»։ Նաև նշվում է, որ սա կարող է օգնել զսպել հանածո վառելիքի պահանջարկը ջեռուցման և արդյունաբերության համար։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Եվրոպայի ատոմային էներգիայի հատվածի կրճատումը «ռազմավարական սխալ է»։

ԵՄ-ում էներգիա ամենաշատ օգտագործող Գերմանիան 2011 թվականի Ֆուկուսիմայի աղետից հետո հանրային դիմադրության և անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով աստիճանաբար դադարեցրել է ատոմային էներգիայի արտադրությունը։ Երկրի վերջին ռեակտորը փակվել է 2023 թվականին։

Իսպանիան նախատեսում է սկսել իր միջուկային ռեակտորների փակումը 2027 թվականին, չնայած էներգետիկ ընկերությունները խնդրել են երկարաձգել փակվելու ենթակա առաջին ռեակտորի կյանքի ժամկետը։

ԵՄ այլ անդամներ, այդ թվում՝ Բելգիան և Նիդեռլանդները, վերջերս չեղարկել են ատոմային էներգիայից հրաժարումը, քանի որ ձգտում են ապահովել կայուն, ցածր ածխածնային էներգիայի մեծ քանակություն։

Հայերեն Русский

Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը

Քարահունջում գայլը հարձակվել է մարդկանց վրա

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող

Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից

Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները

Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին

ՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ռյուտե

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ. ՏԱՍՍ

Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներն ու վագրերը կարանտինում են և գտնվում են մասնագետների հսկողության ներքո