Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

3 րոպեի ընթերցում

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ ապրիլի 21-ի գիշերը երկիրը հարձակման է ենթարկվել ռուսական երկու «Իսկանդեր» բալիստիկ հրթիռներով և 143 անօդաչու թռչող սարքերով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հայտարարության համաձայն՝ ապրիլի 21-ի առավոտյան երկրի հյուսիսում, հարավում և արևելքում խոցվել է 116 անօդաչու թռչող սարք։

Դոնեցկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը հայտնել է, որ Սլավյանսկ քաղաքի վրա ռուսական զորքերի կողմից 1,5 տոննա ավիառումբ նետելու հետևանքով ապրիլի 21-ի առավոտյան երեք մարդ է վիրավորվել։

Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով ավերվել է դպրոց, վնասվել են 15 բարձրահարկ շենք և այլ շինություններ։

Խերսոնի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը հայտնել է, որ Խերսոնի կենտրոնական շրջանի վրա ռուսական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով զոհվել է մեկ տղամարդ, վիրավորվել՝ մեկ կին։

Սումիի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավարի խոսքով՝ ռուսաստանցի զինվորականների հիմնական թիրախներից մեկը Սումի քաղաքն է եղել, որտեղ առնվազն 15 մարդ, այդ թվում՝ երեք դեռահաս աղջիկ, վիրավորվել են բնակելի թաղամասի վրա ԱԹՍ-ների հարվածների հետևանքով։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերն ապրիլի 21-ի գիշերը ոչնչացրել են 97 անօդաչու թռչող սարք։

Հաղորդագրության համաձայն՝ ԱԹՍ-ները խոցվել են Աստրախանի, Բելգորոդի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Ռոստովի, Սամարայի և Սարատովի մարզերում, ինչպես նաև Սև ծովի հատվածում։

Ռոստովի նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել է, որ գիշերվա ընթացքում մարզը կրկին ենթարկվել է զանգվածային օդային հարձակման, որի ընթացքում Տագանրոգ քաղաքում և 11 շրջաններում հետ է մղվել և ոչնչացվել չորս տասնյակից ավելի ԱԹՍ։ Նրա խոսքով՝ զոհեր չկան, սակայն «որոշակի ավերածություններ են եղել»։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Հարավային ուժերի խմբի հրամանատարական կետ այցելության հայտարարել է, որ ռուսական զորքերը «ավարտել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրումը»։

«Այս տարվա սկզբից մեր վերահսկողության տակ են անցել 80 բնակավայր և ավելի քան 1700 քառակուսի կիլոմետր տարածք», - նշել է գլխավոր շտաբի պետը։

Հայերեն Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը