ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապահովել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Հորմուզի նեղուցում սահմանափակումներով և կոչ է արել լիովին վերականգնել միջազգային նավագնացության իրավունքները և նավագնացության ազատությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Նա նշել է, որ ռազմավարական ջրային ուղու կարգավիճակի շուրջ «մեծ ակտիվություն» և «մեծ խառնաշփոթ» է եղել՝ հավելելով, որ Գուտերեշը մտահոգված է վերջին 48 ժամվա ընթացքում ծովային միջադեպերով։ Նա ընդգծել է, որ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը «պետք է հարգվի բոլորի կողմից»։

Դյուժարիկը նաև վերահաստատել է ՄԱԿ-ի դիրքորոշումը, որ «չկա որևէ ռազմական նպատակ, որը կարդարացնի քաղաքացիական ենթակառուցվածքների ամբողջական ոչնչացումը կամ քաղաքացիական բնակչությանը դիտավորյալ ցավ պատճառելը»։

«Աշխարհի պարարտանյութերի մատակարարումների մոտ 10 կամ 10-12 տոկոսը արգելափակված է, այնպես չէ՞։ Մենք տեսել ենք պարարտանյութերի, կարբամիդի գնի աճ», - ասել է Դյուժարիկը՝ հավելելով, որ նավթի գինը նույնպես բարձրացել է։

«Այդ ամենն առաջին հերթին ազդում է ՄԱԿ-ի գործակալությունների, նրանց պլանավորման և գնումների կարողության վրա», - ընդգծել է նա։

Ապրիլի 13-ին ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարել են Հորմուզի նեղուցի իրանական նավահանգիստների շրջափակման մասին։ Իրանն իր հերթին հայտարարել է Հորմուզի նեղուցի փակման մասին՝ իրանական նավահանգիստների շրջափակման պատճառով։

Հայերեն Русский

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք