Ծանրամարտի ԵԱ-ում ապրիլի 21-ին Հայաստանն ունի մեկ մասնակից
1 րոպեի ընթերցում

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 21-ին Հայաստանն ունի միայն մեկ մասնակից:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Վրաստանի Բաթում քաղաքում շարունակվող Եվրոպայի առաջնությունում ապրիլի 21-ին 71 կգ քաշային ծանրորդների հետ պայքարի մեջ կմտնի Գոռ Սահակյանը: Նա Եվրոպայի կրկնակի չեմպիոն է:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Եվրոպայի ընթացող առաջնության արծաթե մեդալակիրներ են դարձել Գառնիկ Չոլաքյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը: