Մերձավոր Արևելք

Նեթանյահուն խստորեն դատապարտել է իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի նկատմամբ վանդալիզմը

1 րոպեի ընթերցում

Նեթանյահուն խստորեն դատապարտել է իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի նկատմամբ վանդալիզմը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ամենախիստ կերպով» դատապարտել է իսրայելցի զինվորի կողմից Լիբանանի հարավում «կաթոլիկ կրոնական խորհրդանիշի» վնասումը։

Ավելի վաղ համացանցում լուսանկար էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է իսրայելցի զինվորը մուրճով հարվածում Հիսուս Քրիստոսի արձանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X հարթակում գրառման մեջ Նեթանյահուն նշել է, որ ինքը և «իսրայելցիների ճնշող մեծամասնությունն ապշել և տխրել» են՝ միջադեպի մասին լսելով։

«Ես ամենախիստ կերպով դատապարտում եմ այս գործողությունը: Ռազմական իշխանությունները քրեական հետաքննություն են անցկացնում այս հարցի շուրջ և համապատասխան խիստ կարգապահական միջոցներ կձեռնարկեն օրինազանցի նկատմամբ», - գրել է նա։

Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելը Մերձավոր Արևելքում «միակ երկիրն» է, որը հավատարիմ է բոլորի համար պաշտամունքի ազատությանը։

«Մենք ափսոսանք ենք հայտնում միջադեպի և Լիբանանում ու ամբողջ աշխարհում հավատացյալներին դրա պատճառած ցանկացած վնասի համար», - հավելել է նա։

Ավելի վաղ Հիսուս Քրիստոսի արձանը վնասելու համար քրիստոնյաներից ներողություն էր խնդրել Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում