Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի հավաքականն առաջին մեդալը նվաճեց Եվրոպայի 2026 թվականի մեծահասակների առաջնությունում, որն ընթանում է Վրաստանի Բաթում քաղաքում:
Ինչպես Բաթումից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, տղամարդկանց 60 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Գառնիկ Չոլաքյանը պոկում վարժության երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 120 կգ ու 124 կգ: Պոկում վարժությունում Չոլաքյանը դարձավ արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 145 կգ ու 150 կգ: Այս վարժությունում նա նվաճեց բրոնզե մեդալ: Երկամարտի 274 կգ արդյունքով` Գառնիկ Չոլաքյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնն է:
Երկամարտի 275 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ Բուլղարիան ներկայացնող Անգել Ռուսևը: