Սպորտ

Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը շախմատի անհատական ԵԱ-ում աշխարհի գավաթի ուղեգիր են նվաճել

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը շախմատի անհատական ԵԱ-ում աշխարհի գավաթի ուղեգիր են նվաճել

Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվեց 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` չեմպիոն դարձավ 18-ամյա ուկրաինացի միջազգային վարպետ Ռոման Դեխտյարովը, որը 11 հնարավորից վաստակեց 9 միավոր:

Հայ շախմատիստներից 2027 թվականի աշխարհի գավաթի ուղեգրեր նվաճեցին գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը, որոնք 8 միավորով կիսել են 5-23-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով համապատասխանաբար 9-րդ և 13-րդ հորիզոնականները:  

Հայ շախմատիստներից միջազգային վարպետ Արսեն Դավթյանը նույնպես 8 միավոր է հավաքել՝  զբաղեցնելով 23-րդ հորիզոնականը: 

Առաջնության շրջանակներում Արսեն Դավթյանը լրացրեց իր գրոսմայստերի առաջին նորման, իսկ Տիգրան Համբարձումյանը՝ իր միջազգային վարպետի երկրորդ նորման:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում