Սպորտ

Ըմբիշները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Ըմբիշները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

55 կգ քաշային կարգում Մանվել Խաչատրյանի առաջին մրցակիցը որակավորման փուլում կլինի Ուկրաինայից Իվան Ստեֆանսկին:

63 կգ քաշում Եվրոպայի առաջնության գործող փոխչեմպիոն Կարեն Ասլանյանը որակավորման փուլում ուժերը կչափի Ռազվան Առնաուտի հետ (Ռումինիա):

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը  77 կգ քաշային կարգում պայքարի մեջ կմտնի 1/8 եզրափակչից` մրցելով շվեդ Կարլ Բաֆի հետ:

87 կգ քաշում Գևորգ Թադևոսյանի առաջին մրցակիցը1/8 եզրափակիչում դեռևս հայտնի չէ:

Եվ 130 կգ քաշում Ալբերտ Վարդանյանի առաջին մրցակիցը Ռիզա Կայալպն է (Թուրքիա):

Կարդացեք հոդվածը` Españolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում