Արմեն Բաբալարյանը ճանաչվել է 2025 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ
1 րոպեի ընթերցում

Ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը պաշտոնապես ճանաչվել է 2025 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպայի 2025 թվականի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ է ճանաչվել Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը։