Նոր նամականիշ՝ նվիրված «Սպորտ. XXV Ձմեռային Օլիմպիական խաղեր» թեմային

1 րոպեի ընթերցում

2026 թվականի ապրիլի 18-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Սպորտ. XXV Ձմեռային Օլիմպիական խաղեր» թեմային:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայփոստի տարածած հաղորդագրությունից, 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է դահուկային ակնոց, Օլիմպիական օղակներ և ձյունածածկ լեռներ:  

Նամականիշի վրա առկա է նաև «XXV ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:  

Թողարկման օրը` 18 ապրիլի 2026թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի

Տպարանը` bpost Philately & Stamps Printing, Բելգիա

Չափսերը` 40,0 x 30,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 10 000 հ.

Հայերեն English Русский