Հայաստան

Վարչապետ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին, Integra Technnologies և Service Titan ընկերությունների ղեկավարներին

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին, Integra Technnologies և Service Titan ընկերությունների ղեկավարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին, Integra Technnologies ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Զավեն Ակիանին և Service Titan ընկերության նախագահ Վահե Կուզոյանին։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են Հայաստանում վերոնշյալ ընկերությունների  գործունեությանը, ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր։ Տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներն ընդգծել են ՀՀ Կառավարության կողմից անհրաժեշտ պայմանների ստեղծման փաստը, ինչի արդյունքում էլ նրանք հաջողությամբ գործունեություն են ծավալում հայրենիքում և մտադիր են այն ընդլայնել։

Վարչապետը ողջունել է նոր ծրագրերի իրականացման նախաձեռնությունը և կարևորել համագործակցությունը։

Միաժամանակ, ընդգծվել է, որ Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու նախագիծը հաջողությամբ կյանքի է կոչվում։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան–Սփյուռք հարաբերությունների, Հայաստան–ԱՄՆ համագործակցության զարգացման, ինչպես նաև նոր ներդրումների ներգրավման հնարավորությունների շուրջ։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում