Իրան

Իրանը հրադադարի ընթացքում Հորմուզի նեղուցը հայտարարել է լիովին բաց բոլոր առևտրային նավերի համար

2 րոպեի ընթերցում

Իրանը հրադադարի ընթացքում Հորմուզի նեղուցը հայտարարել է լիովին բաց բոլոր առևտրային նավերի համար

ԱՄՆ-ի հետ երկշաբաթյա հրադադարի մնացած ժամանակահատվածում Իրանը Հորմուզի նեղուցը բոլոր առևտրային նավերի համար հայտարարում է լիովին բաց՝ հաշվի առնելով Լիբանանում հաստատված հրադադարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ում գրառման մեջ։

«Համաձայն Լիբանանում հրադադարի՝ բոլոր առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով հայտարարվում է լիովին բաց հրադադարի մնացած ժամանակահատվածի համար՝ համաձայնեցված երթուղով, ինչպես արդեն հայտարարվել է Իրանի Իսլամական Հանրապետության նավահանգիստների և ծովային կազմակերպության կողմից», - նշված է գրառման մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի իշխանությունները համաձայնեցրել են տասնօրյա հրադադար։ Չնայած հրադադարին՝ Լիբանանը հայտնել է խախտումների մասին, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։

Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական ռազմական գործողություններից հետո Իրանն արգելել էր ոչ բարեկամական երկրների նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Մինչև ռազմական գործողությունների սկսվելը Հորմուզի նեղուցով օրական անցնում էր շուրջ 135 նավ։

Ապրիլի 8-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի հաստատվեց, իսկ ապրիլի 13-ին ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը՝ թույլ չտալով այնտեղ նավերի մուտքը կամ ելքը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում