Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ

3 րոպեի ընթերցում

Դեպի արդար, թափանցիկ և թվային ապագա․ հարկային ու մաքսային վարչարարության արմատական բարեփոխումների նոր փուլում, ինչպես նաև Հարկ վճարողի օրվա նախաշեմին՝ Հայաստանի պետական եկամուտների նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպել է խոշոր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, Էդուարդ Հակոբյանը կարևորել է տնտեսվարողների հետ գործընկերային հարաբերությունների ձևավորման և ամրապնդման անհրաժեշտությունը․

«Մեզ համար առաջնային է հարկ վճարողների հետ ձևավորել նոր որակի հարաբերություն՝ հիմնված վստահության, բաց երկխոսության, մարդակենտրոն մոտեցման և կամավոր կարգապահության վրա։ Այս սկզբունքներն են դրված ՊԵԿ առաքելության և տեսլականի հիմքում․ մեր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ օրինապահությունը դառնում է գիտակցված ընտրություն՝ արժեք ստեղծելով թե՛ իրենց, թե՛ պետության համար»։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ այս ուղղությամբ առանցքային դեր ունեն թվայնացումը, վերլուծական գործիքների զարգացումը և արհեստական բանականության կիրառումը։ Փոփոխությունները նպաստում են արդար մրցակցության ձևավորմանը, բարձրացնում են վստահությունը և միտված են հանրային բարեկեցության աճին։

Կոմիտեի ղեկավարը կարևոր ձեռքբերում է համարել նաև այն, որ 2017 թվականից ի վեր հարկային եկամուտներն աճել են շուրջ 2.4 անգամ․

«Մեր համատեղ ստեղծված արդյունքի (ՀՆԱ-ի) մոտ 24 տոկոսը հարկերի տեսքով վերադառնում է պետական բյուջե՝ ուղղվելով հանրային կարևոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմանը, որոնք այլ պայմաններում հնարավոր չէին լինի»։

Հանդիպման ընթացքում կարևորվել է բիզնեսի հետ բաց և շարունակական հաղորդակցությունը, որը հնարավորություն է տալիս ոչ միայն բարձրաձայնել խնդիրներն, այլև համատեղ գտնել դրանց լուծումները՝ նոր գաղափարների և գործնական նախաձեռնությունների միջոցով։

«Վստահ եմ՝ միասին շարունակելու ենք զարգացնել հարկ վճարելու մշակույթը, որը գնալով ամրապնդվում է՝ մարդկանց կողմից իրենց վճարած հարկերի արդյունքը տեսնելու շնորհիվ»,-ասել է Էդուարդ Հակոբյանը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների ընթացքը և նոր նախաձեռնությունները, ինչպես նաև զարգացման հեռանկարները։ Հանդիպումն անցկացվել է բաց և կառուցողական մթնոլորտում՝ հարցուպատասխան ձևաչափով։ Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը և նման ձևաչափով հանդիպումները։

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից