Աշխարհ

Մելոնին, Սթարմերը և Մերցը կքննարկեն Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման առաքելությունը

1 րոպեի ընթերցում

Մելոնին, Սթարմերը և Մերցը կքննարկեն Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման առաքելությունը

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, նրա բրիտանացի գործընկեր Քիր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ապրիլի 17-ին Փարիզում կքննարկեն Հորմուզի նեղուցում անխափան նավարկության ապահովմանը միտված եվրոպական առաքելության ստեղծման հնարավորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իտալական La Repubblica թերթը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ Փարիզի հանդիպմանը մասնակցելուն Մելոնիին դրդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած կոնֆլիկտը։ Վերջինս՝ Իրանի հետ պատերազմում Միացյալ Նահանգներին աջակցելուց խուսափելու մեղադրանք է ներկայացրել եվրոպական առաջնորդներին։ Թերթի պնդմամբ՝ Իտալիայի իշխանություններն ակնկալում են, որ առաջիկայում կհաջողվի հեռախոսազրույց անցկացնել Սպիտակ տան ղեկավարի հետ։

Այն բանից հետո, երբ Մելոնին անընդունելի էր որակել Հռոմի պապ Լևոն XIV-ի հասցեին Թրամփի քննադատությունը՝ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ հիասթափված է Իտալիայի վարչապետից, քանի որ նա «չի ցանկանում օգնել»։ Թրամփը նաև նշել էր, որ իր և Մելոնիի հարաբերությունները նախկինի պես չեն լինի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում