Մերձավոր Արևելք

Լիբանանի նախագահը Ռուբիոյին հայտնել է, որ հրաժարվում է խոսել Իսրայելի վարչապետի հետ. AP

2 րոպեի ընթերցում

Լիբանանի նախագահը Ռուբիոյին հայտնել է, որ հրաժարվում է խոսել Իսրայելի վարչապետի հետ. AP

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ և ասել նրան, որ չի խոսի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյորի։

Պաշտոնյան նշել է, որ Ռուբիոն ըմբռնումով է մոտեցել Լիբանանի դիրքորոշմանը։

Աունի գրասենյակը հայտնել է Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի մասին, սակայն Նեթանյահու հետ հնարավոր հեռախոսազրույցի վերաբերյալ ոչինչ չի նշվում։

Ըստ Լիբանանի նախագահի գրասենյակի հաղորդագրության՝ Աունը շնորհակալություն է հայտնել Ռուբիոյին Վաշինգտոնի կողմից հրադադարի հասնելու ջանքերի և բոլոր մակարդակներում աջակցության համար։

Հաղորդագրության համաձայն՝ Ռուբիոն հաստատել է իր շարունակական ջանքերը՝ Լիբանանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատման շրջանակներում հրադադարի հասնելու ուղղությամբ՝ ընդգծելով իր աջակցությունն ու գնահատանքը նախագահ Աունի դիրքորոշումների նկատմամբ։

Ապրիլի 14-ին Ռուբիոն Վաշինգտոնում հյուրընկալել էր Լիբանանի և Իսրայելի միջև ուղիղ բանակցություններ՝ դեսպանների մակարդակով։

Իր հերթին, լիբանանյան Al-Jadeed թերթը հաղորդել էր, որ ջանքեր են գործադրվում Ջոզեֆ Աունի, Բենիամին Նեթանյահուի և Մարկո Ռուբիոյի միջև եռակողմ հեռախոսազրույց կազմակերպելու ուղղությամբ՝ երկու երկրների միջև հնարավոր հրադադարի հարցը քննարկելու նպատակով։

Ապրիլի 15-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել էր Իսրայելի և Լիբանանի առաջնորդների միջև հեռախոսազրույցի մասին, սակայն ապրիլի 16-ին ավելի վաղ Աունը հայտարարել էր, որ բանակցությունների «բնական մեկնարկային կետ» կլինի հրադադարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում