Մերձավոր Արևելք

Պակիստանի վարչապետը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Պակիստանի վարչապետը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ աթ-Թանիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում, մասնավորապես՝ Պարսից ծոցի շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Շարիֆը նշել է X-ում գրառման մեջ։

«Մենք քննարկեցինք տարածաշրջանային զարգացող իրավիճակը, մասնավորապես՝ Պարսից ծոցի շրջանում, և ընդգծեցինք լարվածության թուլացման, երկխոսության և սերտ միջազգային համակարգման կարևորությունը՝ խաղաղություն և կայունություն ապահովելու նպատակով», - գրել է նա։

Շարիֆը վերահաստատել է, որ Պակիստանը խստորեն դատապարտում է Կատարի և տարածաշրջանային այլ երկրների դեմ ուղղված հարձակումները և լիակատար համերաշխություն է հայտնում Կատարի ժողովրդին։

Ավելի վաղ Պակիստանի վարչապետն այցելել էր Սաուդյան Արաբիա և հանդիպել թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի հետ՝ քննարկելով տարածաշրջանային և միջազգային, ինչպես  նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին առնչվող հարցեր։

Պակիստանի վարչապետը տարածաշրջանային այցի շրջանակում նաև կմեկնի Թուրքիա։

Պակիստանն ակտիվորեն հանդես է գալիս որպես միջնորդ Իրանի և ԱՄՆ-ի միջև՝ նպատակ ունենալով նպաստել երկկողմ բանակցություններին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում