Արաղչին չինացի պաշտոնակցի հետ զրույցում զգուշացրել է Պարսից ծոցում ԱՄՆ-ի գործողությունների հետևանքների մասին

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել չինացի գործընկերոջ՝ Վան Իի հետ։ Նա զգուշացրել է Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի «սադրիչ գործողությունների» վտանգավոր հետևանքների մասին՝ նշելով, որ դրանք կհանգեցնեն տարածաշրջանում ավելի բարդ իրավիճակի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

Հեռախոսազրույցի ժամանակ Արաղչին մանրամասներ է հաղորդել Իրանի և ԱՄՆ-ի միջև երկշաբաթյա հրադադարի հաստատումից հետո տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ։

Արաղչին բարձր է գնահատել Չինաստանի և Ռուսաստանի «պատասխանատու» որոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ առաջարկված «անհիմն և միակողմանի» բանաձևին դեմ արտահայտվելու հարցում՝ այդ քայլը որակելով որպես լարվածության սրումը կանխելու արդյունավետ միջոց։

Իր հերթին, Վան Ին բարձր է գնահատել Իրանի ժողովրդի դիմադրողականությունն ու ինքնուրույնությունը վերջին պատերազմի ժամանակ և ընդգծել Պեկինի պատրաստակամությունը՝ նպաստելու դիվանագիտության առաջ մղմանը և հակամարտության ավարտին։

The Associated Press-ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Վան Ին նախարար Աբբաս Արաղչիին նաև ասել է, որ Իրանի ինքնիշխանությունը, անվտանգությունը և օրինական իրավունքները պետք է հարգվեն՝ որպես Հորմուզի նեղուցի ափամերձ պետության, սակայն անհրաժեշտ է ապահովել նեղուցով նավարկության և անվտանգության ազատությունը։

«Նեղուցով բնականոն անցման վերականգնման ուղղությամբ աշխատանքը միջազգային հանրության միաձայն կոչն է», - ասել է չինացի նախարարը։

Հայերեն Русский

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո