Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում հայտարարել են, որ ավելի շատ միջուկային զենք են արտադրում, քան երբևէ Սառը պատերազմից ի վեր

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում հայտարարել են, որ ավելի շատ միջուկային զենք են արտադրում, քան երբևէ Սառը պատերազմից ի վեր

ԱՄՆ-ն արտադրում է ավելի շատ միջուկային զենք, քան երբևէ Սառը պատերազմի ժամանակներից ի վեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ։ Համապատասխան տեսանյութը տարածել է American Public Television-ը։

Ռայթի խոսքով՝ ԱՄՆ Էներգետիկայի նախարարությանը կից Միջուկային անվտանգության ազգային վարչությունը «կատարում է անվտանգ, հուսալի և նոր և զարգացող սպառնալիքների հանդեպ արդյունավետ զսպման ապահովման առաքելությունը»։

«Վարչությունը մատակարարում է ավելի շատ նոր սպառազինություններ, քան երբևէ Սառը պատերազմի ավարտից հետո ընկած ժամանակաշրջանում», - հայտարարել է Ռայթը։

Նա նշել է, որ խոսքը, մասնավորապես, պլուտոնիումային միջուկների արտադրության, ինչպես նաև «միջուկային մարտագլխիկների արդիականացման յոթ ծրագրերի» իրականացման մասին է։

«Տեղի է ունենում միջուկային վերածնունդ», - հավելել է նա։

Ռազմավարական հարձակողական սպառազինությունների  հետագա կրճատման և սահմանափակման միջոցների մասին ռուս-ամերիկյան պայմանագրի ժամկետը լրացել է փետրվարի 5-ին։ Միացյալ Նահանգները չի արձագանքել Ռուսաստանի առաջարկին՝ ևս մեկ տարվա ընթացքում հետևել դրա հիմնական սահմանափակումներին։ Վաշինգտոնը ցանկանում է նմանատիպ եռակողմ համաձայնագիր կնքել Չինաստանի մասնակցությամբ։ Չինաստանը նշում է, որ իր միջուկային զինանոցը զգալիորեն փոքր է ԱՄՆ-ի և Ռուսաստանի զինանոցներից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում