Իրան

ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե

Ամերիկյան մոտ 5 հազար ինքնաթիռ է օդ բարձրացել Եվրոպայի ավիաբազաներից Իրանի դեմ ռազմական գործողության շրջանակում, ինչը վկայում է, որ Եվրոպան մնում է Վաշինգտոնի կարևոր ռազմական դաշնակիցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:

«Եթե նայեք ընդհանուր պատկերին, ապա երևում է, որ եվրոպական երկրները կատարում են իրենց խոստումները: Դա հանգեցրել է այն բանին, որ 4 հազար, գուցե նույնիսկ ընդհուպ մինչև 5 հազար ամերիկյան թռիչքներ են իրականացվել Եվրոպայի օդանավակայաններից՝ «Էպիկական ցասում» գործողության շրջանակում», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ռյուտեն վստահություն է հայտնել, որ «Եվրոպան կրկին խոշոր հարթակ է Միացյալ Նահանգների ուժի դրսևորման համար»:

Նա ընդունել է, որ «ընդհանուր առմամբ ԱՄՆ-ն հիասթափված է առանձին դեպքերից, երբ եվրոպացիները միշտ չէ, որ կատարել են» երկկողմ համաձայնագրերը: «Ես չեմ ասում, որ այդ  առանձին դեպքերը, որոնք հիասթափություն են առաջացրել, գոյություն չունեն, բայց ընդհանուր առմամբ պատկերը շատ դրական է», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում