Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
1 րոպեի ընթերցում

Սաստիկ շոգի ալիքի տակ հայտնված Ֆրանսիայի հարավում հրշեջ ծառայությունները պայքարում են անտառային հրդեհների դեմ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, հրշեջները շարունակում են աշխատանքները հարավային Օդե շրջանում բռնկված հրդեհը մարելու նպատակով։
Տեղի իշխանությունները հայտնել են, որ Իսպանիայի հետ սահմանակից Օդե շրջանում եղանակային պայմաններն անբարենպաստ են իրականացվող աշխատանքների համար, իսկ ուժեղ քամիները կարող են նպաստել կրակի ավելի արագ տարածմանը։
Ֆրանսիայի մեկ այլ՝ Լանսոնի շրջանում, որը երկրի հյուսիսում է, անտառային հրդեհը հնարավոր է դարձել մեկուսացնել։
Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայությունները նախազգուշացրել են, որ հաջորդ շաբաթ օդի ջերմաստիճանը կրկին աննախադեպ բարձր է լինելու։ Հունիսի վերջին երկրում գրանցվել էր ռեկորդային բարձր ջերմաստիճան, ինչը հանգեցրել էր ավելի քան 1000 մարդու մահվան։